Փարիզում սկսվել են Էյֆելյան աշտարակի վերանորոգման աշխատանքները։ 2024թ․ կայանալիք ամառային օլիմպիական խաղերի առթիվ Ֆրանսիայի մայրաքաղաքի խորհրդանիշը կներկվի ոսկեգույն։
324 մետր բարձրությամբ համալիրի հիմնանորոգման գործընթացը մեկնարկել է 2019-ին և կտևի երեք տարի: Հին ներկերի շերտերը, որոնք անփոփոխ են մնացել 1968 թվականից, ամբողջովին կհեռացվեն:
Գուստավ Էյֆելի նախնական նախագծով նախատեսվում էր աշտարակը ներկել դեղին-շագանակագույն, գրեթե ոսկեգույն: Փարիզի իշխանությունները որոշել են իրականացնել ճարտարապետի գաղափարը:
Աշտարակը ներկվում է յոթ տարին մեկ: Սա քսաներորդ անընդմեջ աշխատանքն է և բյուջեի համար կարժենա 50 միլիոն եվրո:
Ակնկալվում է, որ Էյֆելի տարածքում տեղի կունենան լողափնյա վոլեյբոլի, տրիատլոնի և բաց ջրերի լողի օլիմպիական մրցաշարերը: